Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հարցաքննությունից հետո կերևա՝ Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞, թե՞ ոչ». Սամվել Նիկոյան

516
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 16:25
«Հարցաքննությունից հետո կերևա՝ Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞, թե՞ ոչ». Սամվել Նիկոյան

Լրագրողի հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության հրավիրվելու հետ կապված, «Մարտի 1»-ի հարցով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանել է, որ հարցաքննությունից հետո կերևա՝ մտահոգվելու առիթ ունի, թե՝ ոչ. «Այժմ միայն բավարարվեք Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանով. ես չեմ կարող ասել՝ մտահոգվելու առիթ ունի, թե ոչ»,- ասաց նա:

«Ես գտնում եմ, որ «Մարտի 1»-ը բացահայտելու համար կարևոր է ճշտել, թե ում գործողությունների հետևանքով են զոհեր եղել: Այսօր, կարծես թե այդ հարցը երկրորդային պլան է մղվում, իսկ ես դա համարում եմ առաջնային: Ես 3 ամիս առաջ էլ ասացի, որ եթե կա որևէ փորձագիտական խումբ, կամ տեխնոլոգիա, որը կարող է պարզաբանել կամ նույնականացնել «Չերյոմուխայի» օգտագործումը, ապա դա կլինի ճանապարհներից մեկը»,- ասաց Ս. Նիկոյանը:

Հարցին, թե ի՞նչն է այժմ փոխվել, որ «Մարտի 1»-ի գործը վերաբացվում է. դա չի՞ նշանակում, որ նախկին իշխանությունները քաղաքական կամք չեն ունեցել բացահայտելու այն, Նիկոյանը պատասխանել է, որ ինքը չի ցանկանում քաղաքական հայտարարություններ անել: