«Հույս կա, որ քաղաքապետ չի ընտրվի ու կնշանակվեն նոր ընտրություններ». Արմեն Դուլյան
«Հուսադրող նշան... Շատ լավ է, որ հուլիսի 16-ին նշանակված քաղաքապետի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ չկա որևէ կոնկրետ թեկնածու... Ընդհանրապես... Դա հույս է ներշնչում, որ քաղաքապետ չի ընտրվի և ուրեմն կնշանակվեն երևանյան նոր ընտրություններ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Արմեն Դուլյանը: Արդեն հայտնել էինք, որ քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել հուլիսի 29-ը: «Ելք»-ի որոշ անդամներ կարծիք են հայտնել, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի, «Երկիր ծիրանի»-ն չի բացառել հակառակ սցենարը: «Եթե հուլիսի 16-ին երեք խմբակցություններով թեկնածու չառաջադրենք, հիմք է, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին: Բայց եթե իրենք առաջադրեն ու քանի որ իրենց ձայները շատ են, ՀՀԿ-ական քաղաքապետ կլինի ու ավագանին չի լուծարվի: Եկեք սպասենք, հետո նոր կտեսնենք՝ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու»,- ասել է Փոստանջյանը՝ հավելելով, որ արհեստական սնուցմամբ ՀՀԿ-ն փորձում է երկարաձգել իր կյանքը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36