Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Սասուն Միքայելյանը՝ սահմանային իրավիճակի ու Լևոն Երանոսյանի հետ հանդիպման մասին

710
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 14:55
Սասուն Միքայելյանը՝ սահմանային իրավիճակի ու Լևոն Երանոսյանի հետ հանդիպման մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նշել է, որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել, ուստի անհրաժեշտ է զգոն լինել. «Մենք միշտ՝ ամեն ժամ, ամեն վայրկյան, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ինչ որ կատարվում է սահմանին՝ վտանգավոր է: Ես, այո, համարում եմ, որ կարող է պատերազմ սկսվել: Բայց, ինչ-որ տեղ ադրբեջանցիները վախենում են մեր համախմբվածությունից: Լավ գիտակցում են, որ եթե համախմբվենք՝ հաղթանակ ենք տանելու»,- կարծիք է հայտնել պատգամավորը:

Ս. Միքայելյանը խոսել է նաև ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի մասին՝ նշելով, որ վերջինը փորձել է հանդիպել իրեն, որպեսզի ներողություն խնդրի:

«Մի անգամ փորձել է, բայց չստացվեց: Նույն բախտին արժանացավ: Ուզեցել է, որ հաշտվենք, բայց ես չեմ ուզել»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալման օրը Երանոսյանի և Միքայելյանի միջև վեճ էր տեղի ունեցել: Երկու կողմից հայհոյանք էր հնչել, որից հետո Միքայելյանը ջրի շիշը նետել էր նրա վրա: