Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեր քաղաքագետներն սկսել են տրտնջալ, թե նոր իշխանություններն այն չեն». Արծրուն Պեպանյան

501
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 21:15
«Մեր քաղաքագետներն սկսել են տրտնջալ, թե նոր իշխանություններն այն չեն». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վելուծաբան Արծրուն Պեպանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Մեր քաղաքագետները սկսել են տրտնջալ, թե նոր իշխանություններն այն չեն: Մեկը տրտնջում է, թե երկու ամիս է անցել, բայց երկրի տեսլական չկա: Մյուսը տրտնջում է, թե կադրային քաղաքականությունը խայտառակություն է:
Հետաքրքիրն այն է, որ այս քաղաքագետները ապրիլին թողել էին իրենց կոչումն ու հեղափոխական հովերով խանդավառված՝ րոպեներ ու վայրկյաններ էին հաշվում, թե երբ է գալու բաղձալի հաղթանակը:
Լավ, եթե ժողովուրդը գլուխ չի հանում քաղաքականությունից և ապրիլին հարցեր չէր տալիս, ապա ինչն էր խանգարում ձեզ խանդավառությանը տրվելու և հեղափոխության մունետիկ դառնալու փոխարեն այդ ժամանակ հարցնեիք շարժման առաջնորդներին, թե որն է երկրի իրենց տեսլականը, որն է իրենց թիմը, որն է կառավարության իրենց կազմը, որոնք են այն արժեքները, որոնց հիման վրա երկիր է կառուցվելու ...
Չէ որ ներկայանում եք որպես քաղաքագետ...»: