Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Աժ-ն ընդունեց նաև զինակոչման ենթակա քաղաքացիների մասին նախագիծը

353
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 13:50
Աժ-ն ընդունեց նաև զինակոչման ենթակա քաղաքացիների մասին նախագիծը

78 կողմ, 1 դեմ ձայներով խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի փոփոխությունները:

Հիշեցնենք՝ առաջարկվում է հետևյալ փոփոխությունը. եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Երկրորդը վերաբերում է հանրակրթական դպրոցը չավարտած անձանց. առաջարկվում է հնարավորություն տալ, անկախ 19 տարին լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարության որոշմամբ ստանալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: