Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բաքվում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա զոհ և վիրավորներ

4578
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 11:35
Բաքվում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա զոհ և վիրավորներ

Բաքվում վթարի հետևանքով ուղևորատար ավտոբուս է շրջվել: Մեկ մարդ զոհվել է, ևս 13-ը՝ հոսպիտալացվել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ականատեսները նշել են, որ ավտոբուսը բախվել է բեռնատարին, որից հետո շրջվել է: Նախնական վարկածով՝ վթարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, ով ղեկին քնած է եղել:

«Բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին, որը մի քանի անգամ շրջվել է: Ներկայում Բաքվի տրանսպորտային գործակալության աշխատակիցները գտնվում են հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել են տուժածները», - նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն: