Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների ղեկավարների հետ

231
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 11:15
Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների ղեկավարների հետ

Ինչպես արդեն հայտնել էինք, աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: