Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Իշխանափոխությունից հետո 10 կարևոր բան, որ պետք է անել». Աստղիկ Ավետիսյան

469
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 20:25
«Իշխանափոխությունից հետո 10 կարևոր բան, որ պետք է անել». Աստղիկ Ավետիսյան

Հասարակական գործիչ, լրագրող Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանափոխությունից հետո 10 կարևոր բան, որ պետք է անել.
1. Հանդուրժողականություն ցուցաբերե՛ք:
2. Մերոնք-ձերոնք սխեման ջնջե՛ք:
3. Իշխանափոխությունից հետո չսափրվածներ, անհապաղ սափրվե՛ք:
4. Նորանշանակ պաշտոնյաներ ավելի քիչ խոսեք, բայց գործ արե՛ք:
5. Երկարաշունչ հարցազրույցների պարագայում գոնե ոլորտի խնդիրներին ծանոթ եղե՛ք:
6. ԶԼՄ-ներ դարձել եք միագույն, գունավորվե՛ք:
7. Դիմացինի մեջ թշնամի մի փնտրեք, փորձեք մարդուն դիտարկել մասնագիտական տեսանկյունից:
8. Անկախ, ազատ մտածողներ Ձեր քայլերով նպաստե՛ք Հայաստանի զարգացմանը:
9. Ֆեյսբուքահայություն մի քիչ դադար տվե՛ք, սպիտակ եք կամ սև, բայց չափազանցված:
10. Ինքներդ Ձեզ հետ մնացե՛ք, գուցե Ձեր խնդիրների պատճառը դուք եք»: