Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մահվան ելքով ավտովթար Հերմոն գյուղի մոտ

380
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 10:35
Մահվան ելքով ավտովթար Հերմոն գյուղի մոտ

Հուլիսի 11-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող ճամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հերմոն գյուղի «Սառնաղբյուր» կոչվող տարածքում «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Գ., ծնված 1952 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը: