Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱԱ-2018. Խորվաթիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Անգլիային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

516
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 00:40
ԱԱ-2018. Խորվաթիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Անգլիային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության կիսաեզրափակիչ Խորվաթիա - Անգլիա հանդիպումը: Խորվաթիան, լրացուցիչ ժամանակում հաղթելով Անգլիային, դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կիրան Տրիպյեն՝ առաջ մղելով Անգլիայի ընտրանուն, որն ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակում։ Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին խորվաթների կազմում Իվան Պերիշիչը հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին Մարիո Մանջուկիչի գոլը հաղթանակ պարգևեց Խորվաթիային։ Այսպիսով, խորվաթները, պատմության մեջ առաջին անգամ, դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչման համար կպայքարեն Ֆրանսիայի ընտրանու հետ։