Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

266
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 08:05
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-16-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև սպասվում է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 13-16-ն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Եղանակը Հայաստանում և Արցախում
Եղանակը Հայաստանում և Արցախում

Երևան քաղաքում՝ հուլիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Եղանակը Հայաստանում և Արցախում
Եղանակը Հայաստանում և Արցախում

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.70C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: