Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի առթիվ (տեսանյութ)

181
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 20:44
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի առթիվ (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հանդիպումը Բրյուսելում: Այն տևել է մոտ կես ժամ: Կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Փաշինյանի հետ հանդիպման առնչությամբ և նշել, որ առաջիկայում կհանդիպեն արդեն Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն բոլոր պետությունների համար:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, որն անցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։