Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.

«Ասում են դժվար է պաշտոնից հրաժարվելը, բայց այս դեպքում՝ գոնե հանուն Երևանի». Աիդա Ներսիսյան

264
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 21:10
«Ասում են դժվար է պաշտոնից հրաժարվելը, բայց այս դեպքում՝ գոնե հանուն Երևանի». Աիդա Ներսիսյան

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

«Երբ տվյալ ոլորտին անտեղյակ մեկին բարձր պաշտոնի են նշանակում, այդ պաշտոնը նրա համար դառնում է անարգանքի սյուն, որին գամում են հանցագործին: Սկսում են արհամարհել, փնովել, ցեխ շպրտել, հայհոյել... Եվ այդ մեկը շատ արագ կորցնում է նախկինում ունեցած բարի անունն ու հեղինակությունը: Լավ կլիներ, եթե Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուները սա հաշվի առնեին ու չարատավորեին ո'չ իրենց, ո'չ երևանցիների, ո'չ, առավել ևս, քաղաքամոր պատիվը: Ասում են դժվար է պաշտոնից հրաժարվելը, բայց այս դեպքում՝ գոնե ՀԱՆՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ»: