Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.

«Հանրության վստահությունը դուք չեք որոշում». Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին

118
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 17:00
«Հանրության վստահությունը դուք չեք որոշում». Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին

«Կմասնակցենք և՛ Աժ, և՛ Երևանի քաղաքապետի ընտրություններին: Իհարկե, այն ձայները չենք վերցնի, որովհետև ինչ-որ մի բան փոխվել է երկրում, համենայնդեպս որպես քաղաքական ուժ, կլինենք առաջին գծում... Հանրության վստահությունը դուք չեք որոշում, ոչ էլ ես: Ընտրություններից հետո կերևա՝ հանրության վստահությունն ունե՞նք, թե՞ ոչ»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին ու Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ տեսանյութին՝ ասել է, որ բացահայտումները միշտ էլ եղել են, իսկ Տարոն Մարգարյանի առումով դեռևս կոռուպցիա չի բացահայտվել: «Տարոն Մարգարյանն այն մարդը չէր, որ պիտի կոռուպցիայով զբաղվեր: Ինչ վերաբերում է պաշտոնյա ու բիզնես հասկացություններին, ապա կարող է Տարոն Մարգարյանն ինքը չի զբաղվում բիզնեսով, ընտանիքն է զբաղվում»,- ասել է Սահակյանը: