Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.

«Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

176
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 23:35
«Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը Շիրակի պետհամալսարանում». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բացահայտումները շարունակվում են.
Երկու շաբաթ առաջ ՇՊՀ-ում ստուգումներ էր իրականացրել նաև ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումը, որը, ըստ հավաստի տեղեկությունների, բազմաթիվ և աղաղակող փաստեր է արձանագրել...Ըստ նույն այդ աղբյուրի՝ ՊԵԿ-ին հաջողվել է բացահայտել, որ Սահակ Մինասյանի օրոք, ՇՊՀ-ին պատկանող շինություններից մեկում առանց համապատասխան թույլտվության գործել է խմորեղենի արտադրամաս, որի ծախսած էլեկտրաէներգիայի գումարը՝ ամսական 600-700 հազար դրամ, վճարվել է բուհի կողմից...Ի դեպ, գյումրեցիներից շատերը հավաստիացնում են ,որ այդ արտադրամասի խմորեղենները վաճառվել են քաղաքի դպրոցների բուֆետներում...ՊԵԿ-ին նաև հաջողվել է բացահայտել բազմաթիվ խախտումներ ՇՊՀ բուֆետում և պարզել, որ բուֆետի սնունդը, ինչպես նաև բուֆետի աշխատակիցների աշխատավարձերը վճարվել են բուհի բյուջեից, սակայն նույն բուֆետը որևէ օգուտ չի տվել բուհին...
Զարմանալին այն է, որ ՊԵԿ-ը մինչև հիմա չի հրապարակել ստուգումների արդյունքները, երբ, ըստ նույն հավաստի տեղեկությունների, դրանք մեկ շաբաթ առաջ արդեն պատրաստ էին և պետք է հրապարակվեին...Սակայն մինչև հիմա ՊԵԿ-ի մամլո ծառայությունը պահպանում է քար լռություն...Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը...Ինչո՞ւ է մինչև հիմա ՊԵԿ-ը գաղտնի պահում այն, ինչի մասին Գյումրիում շատերը գիտեն և խոսում են...
ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը մինչ հեղափոխությունը և Փաշինյանի իշխանության գալը բոլորին ահաբեկում էր իր կապերով և մտերմությամբ Բաղրամյան 26 -ի հետ, որի ապացույցն այն էր, որ Շիրակի ոստիկանությունը և հատկապես մարզի դատախազությունը լռակյաց էին...Միայն հեղափոխությունից հետո նոր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ստիպված «մեղմ» հոդվածով քրեական գործ հարուցեց Մինասյանի դեմ, չնայած տասնյակ դրվագներով, նույնիսկ մինչև քննությունը, կարելի էր բազմաթիվ քրգործեր հարուցել... Հիմա էլ Մինասյանի շրջապատը հպարտանում է ոստիկանության 6-րդ վարչությունում Սահակ ամենակարողի ընկերներ ունենալու փաստով...
Այսքանից հետո հարց է առաջանում ինձ մոտ.«Ինչո՞ւ է լռում ՊԵԿ-ը...Ի՞նչ է թաքցնում...Կարո՞ղ է ՊԵԿ-ում Սահակ Մինասյանը մտերիմներ ունի, ովքեր ջանադրաբար չեն ցանկանում, որ հրապարակվեն Մինասյանի ապօրինի և անօրինական գործունեության ապացույցները...»: