Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից. նոր առաջարկ

379
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 15:15
Եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից. նոր առաջարկ

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն Աժ-ում ներկայացնում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի փոփոխությունները: Առաջարկվում է հետևյալը՝ եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա քաղաքացին կազատվի զինծառայությունից: Երկրորդը վերաբերում է հանրակրթական դպրոցը չավարտած անձանց. առաջարկվում է հնարավորություն տալ, անկախ 19 տարին լրանալու հանգամանքից, մեկ անգամ կառավարության որոշմամբ ստանալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը:

Հարցի քննարկումը շարունակվում է:

Ուղիղ միացում՝ Աժ-ից