Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ավելին էինք սպասում Նեյմարից». Ռոնալդո

323
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 14:50
«Ավելին էինք սպասում Նեյմարից». Ռոնալդո

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խաղը։

«Պետք է խոստովանեմ, որ բոլորս ավելին էինք սպասում Նեյմարից։ Նա հավաքականի առաջատարն է։ Հիմա այդ ամենն անցյալում է, շուտով կմեկնարկի Ֆրանսիայի առաջնությունը։ Ինձ թվաց, որ Նեյմարը ինչ-որ բանից նեղված էր խաղադաշտում։ Գուցե դա կապված էր վնասվածքի, կամ որևէ այլ բանի հետ։ Կարծում եմ՝ այս մրցաշարը շատ բան պետք է սովորեցնի Նեյմարին։ Նա պետք է հասկանա, որ մեծ պատասխանատվություն է կրում»,- նշել է Ռոնալդոն։