Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն

469
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 14:25
Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990թ. ծնված Արտեմ Պ-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտեմ Պ-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:

Նշենք, որ Արտեմ Պ-ն Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանն է:

Լուսանկարում Նարեկ Սարգսյանն է: