Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ալիևն ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու համար կարող է ռազմական գործողություններ սկսել». Ոսկան Սարգսյան

460
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 14:15
«Ալիևն ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու համար կարող է ռազմական գործողություններ սկսել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Հեղափոխությունները վարակիչ են: Մինչ Իլհամ Ալիևը պարծենում է, թե ինքը նպաստել է Սերժ Սարգսյանի իշխանության տապալմանը, Հայաստանում կատարված հեղափոխությունը Ադրբեջանում ակտիվություն է առաջացրել: Դա դրսևորվել է ադրբեջանական ձևով՝ իսլամական լոզունգներով Գյանջայի քաղաքապետի մահափորձով, այդ քաղաքում 2 ոստիկան գնդապետի սպանությամբ: Իլհամ Ալիևը խոսում է իր երկրում բարեփոխումների մասին, սակայն բռնապետական ռեժիմների օրոք բարեփոխումներ հնարավոր չեն: Առաջիկայում Ադրբեջանի ներքաղաքական վիճակը լարվելու է, Ալիևն ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու համար կարող է Արցախի սահմանագծում ռազմական գործողություններ սկսել: Պետք է զգոն լինենք: