Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նրանց՝ ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ չի ապացուցում, որ արդարության ոլորտում փոխվել են ինչ-որ բաներ». Միհրան Պողոսյան

527
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 13:15
«Նրանց՝ ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ չի ապացուցում, որ արդարության ոլորտում փոխվել են ինչ-որ բաներ». Միհրան Պողոսյան

«Ես չեմ փոխվել, իմ գործունեությունը չի փոխվել ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հետո, այնպես որ՝ ուշադիր չեք եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր, եղբորորդիների դեմ հարուցված քրեական գործերին, պատգամավորը նշել է. «Նրանց՝ ուշադրության կենտրոնում հայտնվելը դեռ չի ապացուցում, որ արդարության ոլորտում փոխվել են ինչ-որ բաներ... Փոխվել են ինչ-որ բաներ, բայց այն մակարդակն արդարադատության, որ ցանկալի է, դեռ տեսանելի չէ: Ուրախ կլինեմ, որ իրականում ունենանք այն արդարադատությունը, որը հարիր է ՀՀ քաղաքացիներին»:

Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ բացահայտումները Ձեզ էլ կհասնեն, պատասխանել է. «Բաց եմ ցանկացած քննարկման համար: Ոչ, մտավախություն չունեմ»: