Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռոնալդուի տրանսֆերը ռեկորդ է սահմանել

322
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 12:40
Ռոնալդուի տրանսֆերը ռեկորդ է սահմանել

Երեկ հայտնի է դարձել, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»՝ 112 մլն եվրոյով։ Պորտուգալացու տրանսֆերը ռեկորդային է իտալական ակումբների համար․ որևէ ակումբ երբևէ 90 մլն եվրոյից ավել չի վճարել որևէ ֆուտբոլիստի համար:

Նշենք, որ Ռոնալդուի տրանսֆերը գերազանցել է Գոնսալո Իգուաինի տրանսֆերը։ 2016-ին Գոնսալոն 90 մլն եվրոյով «Նապոլի»-ից տեղափոխվել է «Յուվենթուս»։