Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ է նշանակում՝ մեքենան 50 սմ առաջ կանգնեցնելու համար, 5000 դրամ տուգանք». Գևորգ Պետրոսյան

279
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 12:35
«Ի՞նչ է նշանակում՝ մեքենան 50 սմ առաջ կանգնեցնելու համար, 5000 դրամ տուգանք». Գևորգ Պետրոսյան

«Ի՞նչ է նշանակում՝ մեքենան 50 սմ առաջ կանգնեցնելու համար, 5000 դրամ տուգանք: Եկեք դրա մասին մտածենք. մեր երկրում տուգանքները համահունչ չեն բնակչության կենսամակարդին: Եթե ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է, ու դրանով է ապրում, իրավունք ունի չէ՞ ավտո վարել ու որանքո՞վ է արդարացի չնչին խախտման համար տուգանելը, հետո էլ բռնագանձումը տարածելը նրա ունեցվածքի վրա: Կառավարությունը պետք է հիմնովին վերանայի տուգանային քաղաքականությունը»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն՝ ասելով, որ դեմ է կոսմետիկ կարգավորումներին, պետք է նոր, արդար համակարգ ստեղծվի. «Պետք է հասկանալ՝ սա ինչո՞ւ առաջացավ: Մարդիկ եղել են բարեխիղճ, հետո են դառե՞լ անբարեխիղճ, թե՞ ի վերուստ անբարեխիղճ են եղել: Եթե ՀՀ-ում 440 հազար մարդ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ու ամսական 1-2 խախտում է անում՝ դա կազմում է 15-20 հազար դրամ, ապա դա խայտառակություն է: Այսինքն, պետության քաղաքականությունը պետք է մարդկանց կյանքը բարեկեցիկ ու գրավիչ դարձնի»,- ասաց Մելքումյանը: