Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ներքին Չարբախի բնակիչները դժգոհում են՝ ամռան շոգին աղբահանության խնդիրը լուծված չէ

762
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 11:50
Ներքին Չարբախի բնակիչները դժգոհում են՝ ամռան շոգին աղբահանության խնդիրը լուծված չէ

MAMUL.am-ի խմբագրություն են դիմել Ներքին Չաբախ 3-րդ փողոցի բնակիչները՝ հայտնելով, որ արդեն երկու շաբաթից ավելի՝ «Սանիթեք»-ն աղբահանություն չի իրականացրել: «Կենտրոնական (3-րդ) փողոցի մանկապարտեզի դիմացի աղբամաններն ամբողջությամբ լիքն են, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ է, գարշահոտ: 09.07-ին կապնվեցինք ընկերության թեժ գծի օպերատորի հետ և խնդրեցինք շուտ արձագանքել, սակայն առ այսօր ոչ մի գործնական քայլ չի նկատվել: Նման վիճակը հարիր չէ մեր քաղաքին»,- նշել է բնակիչը:

Ներքին Չարբախ
Ներքին Չարբախ