«Նոր իմացա՞ք, որ «Կյանքի խոսքը» շուրջ 100 հզր հետևորդ ունի, նոր իմացա՞ք, որ Կաթողիկոսի վարկանիշը շատ ցածր է, որ վաղուց բանը բանից անցել է». Զոհրապ Եգանյան
Օգտատեր Զոհրապ Եգանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է. «Տարիներ շարունակ խոսվում է Հայաստանում ուժեղացող տարատեսակ կրոնական ուղղությունների մասին, տարիներ շարունակ գոնե ձևական, բայց մեր հասարակության մի ստվար հատված «մոդայիկ» էր համարում իրեն կոչել ոչ «աղանդավոր», բայց բոլորս էլ գիտեինք, որ մեր երկրում հարյուր հազարավոր մարդիկ դավանում են Քրիստոնեության ոչ Առաքելական ճյուղին ու մեղավորներին պետք է փնտրել միայն մեր մեջ։ Ժող ջան, դրսի գրանտների վրա ենք նստած 10 տարուց ավել, դրսից օրենքներ են պարտադրում ու ինչպես թելադրում են, այնպես էլ անում ենք, նոր իմացա՞ք, որ «կյանքի խոսքը» շուրջ 100 հզ հետևորդ ունի, նոր իմացա՞ք, որ Կաթողիկոսի վարկանիշը շատ ցածր է, նոր իմացա՞ք, որ վաղուց բանը բանից անցել է, ու դեռ մարդ կա՞, որ կասկածում է այն բանի վրա, որ շուտով Հայաստանում Գեյ պառադ էլ կլինի։ Ինչ վերաբերում է Փաշինյանի աշխատակազմի գործերի կառավարչի՝ «Կյանքի խոսք» աղանդից լինելու փաստին, ժողովուրդ գոնե էդ մարդը խոստովանեց, իսկ գիտեք քանի հարյուրն շոու բիզնեսի, քաղաքական դաշտի, բանակի սպաների ներկայացուցիչներ են այդ կրոնական ուղղության հետևորդ, եթե չգիտեք, ապա ասեմ, եթե նրանց անունները հրապարակվեն, ապա հատկապես հումորային հաղորդումների դաշտում քիչ մարդիկ կմնան։ Փողը դրսից է գալիս, 21-րդ դարում փող տվողն է որոշում ինչ լինի»։ Աղբյուրը` Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30