Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Աժ-ն քննարկում է ՃՈ տուգանքները համաներելու հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

357
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 11:25
Աժ-ն քննարկում է ՃՈ տուգանքները համաներելու հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԱԺ-ն քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել: Քաղաքացիներին զիջվող գումարի չափը շուրջ 13,7 մլրդ դրամ է կազմում, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք:

Համաներման կիրառման շրջանակները

1. Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին (բացառությամբ 2-րդ մասով նախատեսված իրավախախտումների), 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ՝ 4-րդ, 4.1-ին, 4.2-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ (բացառությամբ՝ 31-րդ և 32-րդ մասերով նախատեսված իրավախախտումնհերի), 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ (բացառությամբ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի չվճարած մասը վճարելու պարտականությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված և մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, ինչպես նաև այդ վարչական իրավախախտումների վերաբերյալ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերով վարչական դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Արդարադատության նախարարն Աժ-ում ներկայացրեց նաև, թե ո՞ր իրավախախտումների վրա համաներումը չի տարածվում:

Աժ-ն քննարկում է ՃՈ տուգանքները համաներելու հարցը