Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ես չեմ եկել հեղափոխություն անելու». Սամվել Բաբայանը՝ արցախցիներին

416
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 11:00
«Ես չեմ եկել հեղափոխություն անելու». Սամվել Բաբայանը՝ արցախցիներին

Արդեն հայտնել էինք, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին Արցախում է: Երեկ նա հանդիպել է նախագահի ու քաղաքացիների հետ: «Ես չեմ եկել հեղափոխություն անելու, կամ որևիցե մեկին ասելու՝ վեր կաց աթոռից, ես նստեմ: Ես նման գործերով չեմ զբաղվել երբեք ու չեմ էլ զբաղվելու: Եկել եմ Արցախ՝ առաջին հերթին գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ կամ շրջապատիս դեմ, խռովությունը մոռանալու համար: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու թեմաներ քննարկել, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ պրոբլեմ պաշտպանության խնդիրներում: Հանդիպել եմ Բակո Սահակյանի հետ և քննարկել բոլոր հուզող հարցերն՝ առաջին հերթին շեշտը դնելով առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վրա: Իհարկե, հանդիպման ժամանակ քննարկել ենք նաև տնտեսական հարցեր»,- ասել է Սամվել Բաբայանը: