Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մանվելը տեղյակ չի եղել, թե ինչ կա պահեստներում, կինն իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել. «Հրապարակ»

326
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 10:05
Մանվելը տեղյակ չի եղել, թե ինչ կա պահեստներում, կինն իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել. «Հրապարակ»

«ՀՔԾ-ում շարունակում է Մ․ Գրիգորյանի գործի քննությունը: Ամեն ապրանքի համար տասնյակ մարդիկ են հարցաքննվում, ՊՆ բազմաթիվ չինովնիկներ կանչվում։ Օրինակ՝ թիվ 164 դպրոցից ուղարկված օգնության դրվագով հարցաքննվել է ոչ միայն դպրոցի տնօրինությունը, այլեւ օգնությունը նկարահանած, փոխադրումը կազմակերպածները:

«Տուշոնկաների» գործով հարցաքննվող ՊՆ պաշտոնյաները վստահ են, որ այս ամենը սարքել է Նազիկը․ «Այն դրվագով, որով ես հարցաքննվել եմ, այդ օգնությունն ուղարկել ենք ապրիլի կեսին։ Այդ ժամանակ ԵԿՄ-ականներ էին մեկնում, բարձել ենք իրենց մեքենան, ուղարկել։ Թե հիմա տարել են Ղարաբաղ, թե հետ բերել Էջմիածին, չգիտեմ: Բայց Մանվելն ապրիլի 4-ից մայիսի 28-ը Ղարաբաղում էր, վստահ եմ՝ նա տեղյակ չի եղել, թե ինչ կա պահեստներում, սաղ կինն է արել․ իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: