Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ալաշկերտ»-ը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

325
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 02:30
«Ալաշկերտ»-ը մեկնարկեց պարտությամբ (տեսանյութ)

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը։ «Ալաշկերտ»-ը 0։3 հաշվով պարտվեց մրցակցին։

«Ալաշկերտ»-ը հիանալի գոլային պահեր ուներ 0:1 հաշվի ժամանակ, սակայն սխալները և մրցակցի կարգը վճռորոշ դարձան: Առաջին խաղակեսի մեկնարկում դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկավ Ջեֆերսոն Ռեիսը, սակայն չիրացրեց հիանալի պահը, վտանգավոր էին Արտակ Եդիգարյանի «կրակոցը», փոխարինման մտած Սեսար Ռոմերոյի հարվածը, սակայն ապարդյուն: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին՝ Գլազգոյում: