Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռոնալդուն՝ «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ

291
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 21:15
Ռոնալդուն՝ «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ

Թուրինի «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքը հայտնում է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4 տարվա համար՝ մինչև 2022-ի հունիսի 30-ը։ Ռոնալդուի տրանսֆերի համար «Յուվենթուս»-ը «Ռեալ»-ին 2 տարվա ընթացքում կվճարի 100 մլն եվրո: Եվս 12 մլն եվրո իտալական ակումբը կվճարի Ռոնալդուի նախկին ակումբներին: Ընդհանուր առմամբ Ռոնալդուի տրանսֆերը կարժենա 112 մլն եվրո:

Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ռեալ»-ում հանդես է եկել 2009 թվականից: Ակումբի կազմում նա 15 տիտղոս է նվաճել։