Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեր երկրի ընդերքը, օգտակար հանածոները Հայաստանի քաղաքացիների սեփականությունն են». Արման Մելիքյան

331
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 23:15
«Մեր երկրի ընդերքը, օգտակար հանածոները Հայաստանի քաղաքացիների սեփականությունն են». Արման Մելիքյան

Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մեր երկրի ընդերքը, օգտակար հանածոները Հայաստանի քաղաքացիների սեփականությունն են և մեզանից յուրաքանչյուրն իր մասնաբաժինը պետք է ունենա դրանց խելամիտ օգտագործման արդյունքում: Արդյունահանումն իրականացնող ընկերությունների շահույթը պետք է սահմանափակվի 10-15%-ով, իսկ մնացյալը կարող է կուտակվել հատուկ ազգային հիմնադրամում և մի մասով ապահովի ոլորտի շարունակական զարգացումն, իսկ մյուս մասով՝ տարեկան դիվիդենտների տեսքով փոխանցվի անմիջականորեն քաղաքացիներին: Եկամուտների բաշխման այլ տարբերակներ ևս կարող են լինել, բայց ընդերքի համաքաղաքացիական սեփականություն հանդիսանալու սկզբունքը պետք է կիրառվի որպես բացարձակ գերակայություն: Այս հարցում իրավաբանները կարևոր անելիք ունեն: