Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի Ճապոնիայում

131
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 13:50
Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի Ճապոնիայում

Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկո»-ի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի ճապոնական «Սագան Տոսու» ակումբում:

««Սագան Տոսու»-ն կարողացավ համոզել ինձ տեղափոխվել Ճապոնիա։ Կարծում եմ՝ տեղի առաջնությունն ինձ համար հիանալի փորձ կլինի։ Եվրոպայից առաջարկներ ունեի, բայց համարեցի, որ այնտեղ արդեն ամեն ինչ արել եմ»,- նշել է Տորեսը։

Հիշեցնենք, որ իսպանացին «Աթլետիկո»-ի սան է։ Նա ակումբում հանդես է եկել 2001-ից 2007 և 2015-ից 2018 թվականներին։ 2007-ից 2015 թվականներին հանդես է եկել «Լիվերպուլ»-ում, «Չելսի»-ում և «Միլան»-ում։