Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վալերի Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին

551
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 13:30
Վալերի Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին

ՀՀ ոստիկանապետն անդրադարձել է Կոտայքում երկու օր առաջ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին: Ականատեսները պատմել էին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրն ու որդին բռնություն են գործադրել ջրոցի խաղացող երեխայի նկատմամբ ու ծեծել նրա հորը: «Գործին տիրապետում ենք, համապատասխան ընթացք է տրվել: Քանի որ Գասպարյան Կարենի տղան մեր աշխատակիցն է, իմ հրամանով նրա պարտականությունները ժամանակավորապես կասեցվել են, նյութերն ուղարկվել են հատուկ քննչական»,- ասել է Վ. Օսիպյանը: «Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից՝ ով ուզում է լինի... Չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցին»,- շարունակել է ՀՀ ոստիկանապետը: