Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

284
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 19:05
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ Ձորաղբյուրի ճանապարհի վրա 1-ին գոտին կառանձնացվի միայն դեպի աջ երթևեկելու համար:
Հետիոտնային երթևեկության բարելավման նպատակով վերոնշյալ խաչմերուկում կկազմակերպվի նաև արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում: