Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մեկուկես ամսում հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ». վարչապետ

467
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 11:20
«Մեկուկես ամսում հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ». վարչապետ

«Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակում, միայն հարկային պարտավորությունների մասով, հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ ու սա մեկուկես ամսվա ընթացքում»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ թե ինչու այդ գումարը բյուջեում չէ, ՊԵԿ նախագահը նշել է. «Դա 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է: 800 մլն-ը մուտքագրվել է, 12,7 մլրդ-ն առաջադրվել է գանձման, 7 մլրդ-ը նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են»:

Վարչապետը նկատել է. «Այս թիվը չի վերաբերում յուրացումներին, ապօրինի հարստացումներին, որոնք ևս իրենց ծավալներով չափազանց մեծ են, ու պրոցեսը շարունակվելու է. պետության վնասը մինչև վերջ վերականգնելու ենք»:

ՀՀ կառավարության նիստը