Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Արյունախում Վ․ Գասպարյանի եղբոր «չարաճճիությունների» պատճառը Վ․ Գասպարյանի մինչ օրս ազատության մեջ գտնվելու փաստն է». Մուշեղ Շուշանյան

637
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 12:55
«Արյունախում Վ․ Գասպարյանի եղբոր «չարաճճիությունների» պատճառը Վ․ Գասպարյանի մինչ օրս ազատության մեջ գտնվելու փաստն է». Մուշեղ Շուշանյան

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նախկին ոստիկանապետ, արյունախում Վ․ Գասպարյանի եղբոր «չարաճճիությունների» պատճառը Վ․ Գասպարյանի մինչ օրս ազատության մեջ գտնվելու փաստն է։ Այս հանգամանքը նրա մերձավորների մոտ երբեմնի անպատժելիության շարունակականության պատրանք է ստեղծում։ Իրավիճակը շտկելու եղանակը պարզից պարզ է՝ նախկին ոստիկանապետի եղբորն ու վերջինիս որդուն անհապաղ քրեական մեղադրանք է առաջադրվում՝ անձի նկատմամբ բռնության և կյանքին ուղղված սպառնալիքների փաստերով։ Դե, իսկ Վ․ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցը դա լիովին առանձին թեմա է»։