Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իլհամ բաբան մեսիջներ է հղել Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Համբարյան

413
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 11:25
«Իլհամ բաբան մեսիջներ է հղել Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մեր արևելյան սուլթանիկության բռնապետ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով կառավարության նիստին մի քանի տարօրինակ և անմեղսունակին բնորոշ հայտարարություններ է արել, որոնց հիմնական հասցեատերը սեփական հասարակությունն է... Իլհամ բաբան «բացահայտել» է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տապալմանը նա էլ է մասնակցել... Այո, չզարմանաք, հենց ինքը՝ Իլհամ Հեյդարին...
Սույն բռնապետը ահավոր վախեցած է սեփական իշխանության կորստից, ինչպես նաև երկրի էներգետիկ խայտառակ վիճակից և այսպիսի հայտարարություններով է կերակրում սեփական մկկացողներին՝ հավատացնելով, որ նրա իսկ կազմակերպած Հայաստանի մեկուսացման քաղաքականության արդյունքն է, որ տապալեց Սարգսյանի իշխանությունը... Մեհրիբան խանումի ամուսինը նաև մեսիջներ է հղել Նիկոլ Փաշինյանին և սպառնացել, որ եթե Հայաստանը շարունակի իր անզիջուն քաղաքականությունն Արցախի հարցի շուրջ, ապա Ադրբեջանը կշարունակի նույն քաղաքական գիծը նաև նոր իշխանությունների նկատմամբ...
Իլհամ Ալիևը վախենում է, որ ադրբեջանական հասարակությունը, որը ուղղակի ցնծության մեջ է Հայաստանում տեղի ունեցած վերջին գործընթացներից և ուղղակի երազում է այդպես անարյուն ձերբազատվել նաև Իլհամ բաբայից, կարող է նույնն իրականացնել նաև Ադրբեջանում... Բաքվեցի որոշ սթափ գլուխներ ակտիվ սեփական ժողովրդին բացատրում են, որ Հայաստանում տեղի ունեցածը որևէ կապ չունի Արցախյան հիմնախնդրի և նրա հետևանքների, առավել ևս, Բաքվի և Անկարայի Հայաստանի դեմ կիրառվող մեկուսացման քաղաքականության հետ... Որ Ադրբեջանում և Հայաստանում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները շատ քիչ կապ ունեն Արցախյան հիմնահարցի հետ, քանի որ զարմանալիորեն դրանք չեն ազդում երկու երկրները իշխող քաղաքական թիմերի ներկայացուցիչների ցոփ ու շյայտ կենսակերպի վրա...
Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհակառակը, և՛ Սարգսյանը, և՛ Ալիևը սեփական հասարակությանը հնազանդեցնելու համար բավական պրոֆեսիոնալ օգտագործել են ադրբեջանցու և հայի «բոբո» կերպարները համապատասխանաբար... Երբ երկու երկրներում էլ տեղի էին ունենում հասարակական ինչ-որ դժգոհություններ, ընդամենը րոպեներ անց նույն Սարգսյանն ու Ալիևը սեփական հասարակություններին ուղղակի ահաբեկում էին, որ խելոք մնան, այլապես թշնամին կհարձակվի իրենց վրա՝ օգտվելով երկրի ներքին խժդժություններից... Այս պրիմիտիվ, բայց օգտավետ մեթոդն օգտագործելով Սերժ Սարգսյանը կարողացավ Հայաստանում իշխանության գլխին մնալ 10 տարի, իսկ Ալիևների կլանն արդեն 25 տարի է հայատյացության շնորհիվ տարրական թալանում է Ադրբեջանը... Չնայած հավելեմ, որ Սարգսյանն ու Ալիևն անհամեմատելի են... Ալիևի հիստերիկ ռեակցիան Հայաստանյան իրադարձություններին ինքնապաշտպանական ռեակցիա է... Իլհամը սարսափած է այն մտքից, որ իր ընտանիքը կարող է զրկվել իշխանությունից, որի հետևանքով նա ոչ միայն կկրորցնի այն, այլև կբացահայտվեն ավելի սարսափելի փաստեր իր և իր մտերիմների գործունեությունից... Ալիևը շատ լավ գիտի,որ եթե իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ընտանիքին որևէ բան չի սպառնում Հայաստանում, ապա իրեն և իր գերդաստանին ու թալանչի շրջապատին կկախեն Բաքվի երկնաքերերից մեկի վրա, որը վերջերս ներկվել էր Հայաստանյան դրոշի գույներով...
Իսկ Իլհամ բաբան այսպիսի զառանցանքներով ավելի ծիծաղելի վիճակում է հայտնվում...
Հ.Գ. ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը Սերժ Սարգսյանի կոպիտ սխալների պատճառով, որոնցից ամենաանընդունելին ոչ միայն ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն էր, այլև այն անպատժելիության և հովանավորչության լկտի մթնոլորտը որը վերջին տարիներին ուղղակի կործանում էր հանրապետությունը...