Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Լիքը աղբամաններ, անտանելի գարշահոտ. Ներքին Շենգավիթում աղբն օրերով չեն տանում

587
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 10:55
Լիքը աղբամաններ, անտանելի գարշահոտ. Ներքին Շենգավիթում աղբն օրերով չեն տանում

Արդեն մեկ շաբաթ է՝ Ներքին Շենգավիթ 6-րդ, 16-րդ և այլ փողոցներում այս իրավիճակն է. լցված աղբամաններ, սարսափելի գարշահոտ:

Ներքին Շենգավիթ
Ներքին Շենգավիթ
Ամռան այս շոգին «Սանիթեք»-ն օրերով աղբը չի տանում, ինչն էլ առաջացնում է բնակիչների արդարացի դժգոհությունը: Աղբամաններն այնքան են լցված, որ բնակիչներն ստիպված աղբը դնում են աղբամանների կողքին: Նրանց խոսքով՝ աղբահանության գումարը պարտաճանաչ վճարում են, բայց մատուցված ծառայությունից գոհ չեն:

Լուսանկարները MAMUL.am-ին տրամադրել են բնակիչները: