Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Սերժ Սարգսյանին տապալելու հարցում կար Բաքվի դերը». Ալիև

509
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 10:35
«Սերժ Սարգսյանին տապալելու հարցում կար Բաքվի դերը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական ասպարեզից Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացման հարցում կար Ադրբեջանի դերը:

«Կար մեր դերը Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի հեռացման հարցում: Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը: Միայն կարող եմ ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է «Հայաստանի մեկուսացումը, քանի դեռ չեն ազատագրվել «օկուպացված տարածքները»»:

Ալիևը նաև նշել է, որ նախկինում ևս խոսել է Հայաստանի նախկին իշխանությունների քրեական բնույթի մասին:

«Հայաստանի տնտեսական պոտենցիալը զրոյական է, նրանց հերոսները գողեր են, գեներալները՝ գողեր»,- հավելել է նա: