Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ե՛վ ծիծաղելի է, և՛ լացելու». Ստյոպա Սաֆարյան

337
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 10:15
«Ե՛վ ծիծաղելի է, և՛ լացելու». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքում գրել է.

Ե՛վ ծիծաղելի, և՛ լացելու է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի վրա կայֆ են բռնում ու ոգևորված են նրանք, ովքեր 2012-ին, ոչ 2013-ին, ոչ 2017-ին Ավանում ու Երևանում տեղի ունեցած ընտրություններում ոչ ձայն ու ծպտուն են հանել, վստահ եմ՝ շատուշատերը ձայն են տվել նրան ու ՀՀԿ-ին (հո Երևանի ընտրատեղամասերում և քվեատուփերում մեր տեսած խմբերով ընտրողներն ու տրցակներով քվեաթերթիկները Մարս մոլորակից չէին բերվել), դե չասեմ, Ավանում մղված դաժան մարտերին չեն էլ մասնակցել, ինչպես իմ ճանաչած լիքը դուխով քաղաքացիներ: Տհաճ է տեսնել ժողովրդական ասացվածքը գործողության մեջ՝ եզն ընկնում է, դանակավորները շատանում են:
#ԱրաԹողեքԽփեմ «դուխով» վիճակներ....
Հիշեցի, որ ՀՀԿ-ի տասովչիկները, ձայնաբերները ապրիլի 23-ին Երևանի փողոցներում, այդ թվում՝ մեր մասիվում առաջարկում էին «խմել հաղթանակի համար»...