Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Սկանդալ ԱԻՆ-ում․ ձերբակալվել է նախկին փոխնախարար «տառական»-ը. «Ժամանակ»

692
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 09:55
Սկանդալ ԱԻՆ-ում․ ձերբակալվել է նախկին փոխնախարար «տառական»-ը. «Ժամանակ»

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաև «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռևս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։ Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։
«Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։

Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ այսօրվա համարում: