Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մանրամասներ՝ Տարոն Մարգարյանի հրաժեշտի հանդիպումից

553
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 17:20
Մանրամասներ՝ Տարոն Մարգարյանի հրաժեշտի հանդիպումից

Արդեն հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել աշխատակազմի, ապա ավագանու ՀՀԿ անդամների հետ: Հրաժարականի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը տեղում չէ, հեռախոսն անջատված է, իսկ աշխատակիցները ձեռնպահ են մնում քաղաքապետի հնարավոր հրաժարականի մասին հարցին պատասխանելուց: Օրվա ընթացքում նկատվել է նաև, որ Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարներ են մուտք գործել քաղաքապետարան:

«Խորհրդակցությունից հետո Տարոն Մարգարյանը շնորհակալություն էր հայտնում մեզ, որ այսքան տարի միասին աշխատել ենք: Միշտ էլ հանդիպումներ լինում են, բայց ավել բան չեմ կարող ասել: Եթե հրաժարական լինի, կիմանաք այդ մասին: Տպավորությունն այնպիսին չէր, որ հենց հիմա հրաժարական է տալու»,- լրագրողների հետ զրույցում ասել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:

Ի դեպ, ասում են՝ հանդիպումից հետո կանայք արտասվելով են դուրս եկել դահլիճից: