Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը

246
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 17:10
Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը: Այս մասին հայտնում է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան։ 48-ամյա մարզչի պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ Լուիս Էնրիկեն մարզչական կարիերան սկսել է 2008 թվականին՝ «Բարսելոնա»-ի երկրորդ թիմում: 2011-12 թթ․ գլխավորել է «Ռոմա»-ն, 2013-14 թթ․՝ «Սելտա»-ն, իսկ 2014-17 թթ․՝ «Բարսելոնա»-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ին Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Ֆերնանդո Յերրոն, ով հավաքականի ղեկը ստանձնել էր Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո։