Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տոնական ծրագիրը եզրափակվել է ջազային համերգով

753
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 20:35
«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տոնական ծրագիրը եզրափակվել է ջազային համերգով

Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում երկօրյա տոնական միջոցառումների ցանկը եզրափակեց էստրադային-ջազային համերգը՝ նվիրված Կոնստանտին Օրբելյանի 9օ-ամյակին։
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը նշել է, որ տարվա ընթացքում Գորիսում կիրականացվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ քանդակի սիմպոզիում: Հայաստան ժամանող ԱՊՀ երկրների քանդակագործները կաշխատեն շուրջ մեկ ամիս, իսկ ստեղծած քանդակները կնվիրեն քաղաքին: