Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից». Դավիթ Տոնոյան

326
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 16:25
«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից». Դավիթ Տոնոյան

«Ես բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից»,- այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարցին՝ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, Դ. Տոնոյանը պատասխանել է, որ այդ գործերն ուսումնասիրվում են: «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության իրավունքը»։

Դավիթ Տոնոյանը նաև դիտողություն է արել լրագրողներին, որ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում վարչապետի որդու զինծառայության փաստին՝ խնդրելով բոլոր զինվորների հանդեպ հավասարություն սահմանել:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարաը նշել է, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջևանի, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ: