Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ամենակարևորն այն է, որ Փաշինյանի որդու ծառայելու ամեն օրը չդառնա լրահոսի անբաժան մասնիկ». Աշոտ Ասատրյան

658
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 19:15
«Ամենակարևորն այն է, որ Փաշինյանի որդու ծառայելու ամեն օրը չդառնա լրահոսի անբաժան մասնիկ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքում գրել է.

Հիմա ամենակարևորն այն է, որ Փաշինյանի որդու բանակում ծառայելու ամեն օրը չդառնա օրվա լրահոսի անբաժին մասնիկ ու մեր ուժերով չծառայենք թշնամու հետախուզության համար։

Ցանկացած երկիր, որը գտնվում է պատերազմական իրավիճակում, հատկապես Հայաստանի նման երկիրը, որը տարիներ շարունակ պայքարում է թշնամու դեմ, պետք է գիտակցի երկրի ղեկավարի որդու և բանակում ծառայելու կարևորության մասին։

Ուղղակի հիշեք, որ ցանկացած ավելորդ տեղեկատվություն առաջին հերթին վտանգի տակ է դնելու նշված զորամասի ամբողջ անձնակազմի անվտանգությունը, քանի որ թշնամին պարզապես սպասում է հարմար առիթի։

Բարի ծառայություն բոլոր զինծառայողներին։