Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Հեռուստաընկերությունները շարունակում են երկիրն աղետի եզրին հասցրած Սերժ Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորել». Ոսկան Սարգսյան

317
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 18:10
«Հեռուստաընկերությունները շարունակում են երկիրն աղետի եզրին հասցրած Սերժ Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

Հայաստանում ժողովրդական հեղափոխություն է եղել, արժեքների հեղափոխություն, սակայն Հայաստանի հեռուստաընկերությունները շարունակում են երկիրն աղետի եզրին հասցրած Սերժ Սարգսյանի ծննդյան օրը շնորհավորել, միամիտ հեռուստադիտողների հաշվին օդից փող սարքել, կազինոներն ու բույքմեյքերական ընկերությունները գովազդելով՝ մարդկանց խաղամոլ դարձել, ընտանիքներ կործանել: Հեռուստաընկերությունները շահույթ են հետապնդում, իսկ ի՞նչ է շահում հայ հեռուստադիտողը: Ռուսները ամերիկացիներից են հեռուստածրագրեր կապկում, հայերը՝ ռուսներից, կրկնակի ընդօրինակումից որակը շատ է կորչում: Հեռուստատեսությունը մնայուն արժեքներ քարոզելու կարևոր առաքելություն ունի, անթույլատրելի է, որ այն շարունակի օլիգարխներին ու կուսակցություններին ծառայել, ոչ թե՝ Հայաստանի հանրության շահերին: