Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արդարության վերահաստատում և աշխատավարձերի պարտքի մարում. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

294
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 13:10
Արդարության վերահաստատում և աշխատավարձերի պարտքի մարում. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիական տարբեր խմբեր՝ իրենց պահանջների լուծման ակնկալիքով:

«Արդարության վերահաստատում եմ պահանջում»,- հայտարարեց Ռոլանդ Խոստիկյանը՝ նշելով, որ ՔԿՀ-ում գտնվող իր երկու եղբայրներն անազատության մեջ են, նրանք ազատազրկման են դատարպարտվել շինծու ապացույցներով: «Նրանք հացադուլ են հայտարարել, ես նույնպես, հաջակցություն իմ եղբայրների, հացադուլ եմ սկսել: Նամակներ եմ հղել, բայց դրանք չեն բավարարվել: Դիմում եմ վարչապետին, որպեսզի վերաբացեն այս գործը և արդար վճիռ կայացնեն»,- ասաց քաղաքացին:

Նշենք, որ կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում նաև «Նաիրիտ»-ի աշխատակցները՝ պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը:

Տեսանյութը՝ Առաջին լրատվականի