Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկ»-ին վռնդել է ակումբի մարզադպրոցից». «Red Eagles» ֆան-շարժման հայտարարությունը

227
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 11:30
«Ռուբեն Հայրապետյանը «Փյունիկ»-ին վռնդել է ակումբի մարզադպրոցից». «Red Eagles» ֆան-շարժման հայտարարությունը

«Red Eagles» ֆան-շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոչընդոտում է «Փյունիկ»-ի մարզումներին։

«Հայկական ֆուտբոլում անկումն ու ճգնաժամը շարունակում է խորանալ: Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնացել է առանց մարզաբազայի։

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է վերադարձնել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Փյունիկ» մարզադպրոցը և, փաստացի, «Փյունիկ»-ին զրկել մարզումներ անցկացնելու հնարավորությունից՝ նրանց վռնդելով մարզադպրոցից։

Որպես լուծում՝ առաջարկվել է գնել մարզադպրոցը։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստիպված մարզումներն անցկացնում է «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում»,- նշված է հայտարարության մեջ։