Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ցուկերբերգին հաջողվել է ավելացնել կարողությունը՝ Facebook-ի բաժնետոմսերի 2,4% աճի շնորհիվ

4800
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 12:15
Ցուկերբերգին հաջողվել է ավելացնել կարողությունը՝ Facebook-ի բաժնետոմսերի 2,4% աճի շնորհիվ

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 81,6 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է երրորդ տեղը Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում:

Նա առաջ է անցել Bank of America-ի խոշոր բաժնետեր Ուորեն Բաֆեթից:

Գործակալությունը նշում է, որ Ցուկերբերգի կարողությունն աճել է հունիսի 6-ին Facebook-ի բաժնետոմսերի 2,4% աճի ֆոնին:

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 94,2 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջին տեղում կրկին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, ում կարողությունը գնահատվում է 142 միլիարդ դոլար: