Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ

396
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 11:20
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ։ Այդ մասին նա գրառում է կատարել։

«Աշխատանքային օրն սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,- գրել է նա: